Տավուշի մարզում ճանապարհների հիմնանորոգման համար կծախսվի 813 մլն դրամ |factor.am|
10:51 - 10 սեպտեմբերի, 2020

Տավուշի մարզում ճանապարհների հիմնանորոգման համար կծախսվի 813 մլն դրամ |factor.am|

factor.am: Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 330 մլն դրամ։

Հիմնանորոգվում է նաև Մակարավանքի հուշարձան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհահատվածը։ Ծրագրի արժեքը մոտ 234 մլն դրամ է։ Ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։

Բերդավանում հիմնանորոգվում են մի շարք ներհամայնքային փողոցներ։ Մանրամասները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել