Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|
10:37 - 10 սեպտեմբերի, 2020

Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|

tert.am: ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է: Այս մասին հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր փուլը, որին մասնակցել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի «վարչապետ» Ավդուլահ Հոթին: Ավելի վաղ Սերբիայի պատվիրակությունը Վուչիչի գլխավորությամբ երկօրյա այց էր կատարել Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ էր վարել Հոթիի հետ, որից հետո կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել:

«Այսօր (սեպտեմբերի 9-ին) 10 տարի է լրանում այն օրվանից, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունեց ԵՄ՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության գործընթացին նպաստելու պատրաստակամությունը: Հիմա այն հաջող ավարտին հասցնելու ժամանակն է»,-հայտարարել է Լայչակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել