Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը

 |armenpress.am|
20:40 - 09 սեպտեմբերի, 2020

Տիխանովսկայան կարևորել է Բելառուսի և Ռուսաստանի լավ հարաբերությունների պահպանումը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահական ընտրություններում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան` լեհական Կարպաչում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում:

«Ռուսաստանը Բելառուսի կյանքում ունի կարևոր նշանակություն, քանի որ մեզ միավորում են առևտրատնտեսական կապերը: Մենք չենք կարող անջատվել Ռուսաստանից: Նա միշտ կլինի մեր հարևանը, և մենք պետք է նրանց հետ ունենանք լավ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ: Մենք բոլոր երկրներին խնդրում ենք, որպեսզի ներկա դրությամբ թույլ տան մեզ ինքնուրույն զբաղվել մեր խնդիրներով»,- ասել է Տիխանովսկայան:

Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմության առաջնորդը հենց Տիխանովսկայան է, սակայն նա այժմ գտնվում է երկրից դուրս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել