Երևանի քաղաքապետարանը հերքում է այն տեղեկությունները, թե մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր են կառուցվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում: Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել ևս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում»,- գրել է Կարապետյանը:
comment.count (0)