Նախկին կառավարություններն ընդառաջում էին փոքր ու միջին բիզնեսներին, իսկ այսօր մաքսային փոփոխությունների պատճառով ապրանքը պետք է 6 անգամ թանկ վաճառենք. բողոքի ակցիա՝ Արարատյան մաքսատան դիմաց. ուղիղ |tert.am|
14:18 - 09 սեպտեմբերի, 2020

Նախկին կառավարություններն ընդառաջում էին փոքր ու միջին բիզնեսներին, իսկ այսօր մաքսային փոփոխությունների պատճառով ապրանքը պետք է 6 անգամ թանկ վաճառենք. բողոքի ակցիա՝ Արարատյան մաքսատան դիմաց. ուղիղ |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում են, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:

«Ես տասը տարի ապրանք եմ ներկրում, բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ, ամեն մեկն էլ ունեցել է իր թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել»,-այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից Լիլիա Մարդոյանը՝ նշելով, թե մինչ այս փոփոխությունները ներկրվող յուրաքանչյուր կգ-ի համար վճարել են մոտավորապես 3,5 դոլար:

«Պահանջում ենք վերանայել, գոնե ոնց աշխատել ենք պանդեմիայի պայմաններում, ունենանք այդ արտոնությունները, մինչև այս վիճակից դուրս գանք, տեսնենք՝ ինչ է լինում: Ինքս պատրաստվում եմ լիկվիդացնել իմ խանութը, որովհետև մենք աշխատում ենք առանց եկամուտների, կարելի է ասել՝ մինուս եկամտով»,-նշեց նա:

Ակցիայի մասնակիցն ընդգծեց, թե այժմ, երբ պատվերները օնլայն են կատարվում, էլ ավելի է բարդացել աշխատանքը, հստակ չէ՝ ստացվող ապրանքն ինչ որակի կլինի, քանի որ հաճախ լուսանկարներում եղածը չի համապատասխանում իրական ապրանքին, իսկ ներկրողին մաքսային կետում ասել են, թե բեռը չեն կարողանա մաքսազերծել, քանի որ պետք է ներկայացնի ապրանքի որակը:

«Ես անձամբ 1 կգ բեռի համար պետք է վճարեմ 11 դոլար, 3,5 անգամ թանկ՝ կախված ապրանքի տեսակից: Համավարակի ընթացքում կանգնած ենք բացարձակ կործանման եզրին: Այլևս աշխատելու ոչ մի տարբերակ չունենք: Ես դժվարությամբ պահպանում եմ իմ աշխատողների աշխատատեղերը, չեմ ուզում թողնել գործազուրկ: Ինձ նման յուրաքանչյուր ներկրող մինիմում 5-10 աշխատատեղ փակելու է, և դա հաստատ ՀՀ-ին ոչ մի օգուտ չի բերելու»,-ասաց նա՝ նշելով, թե համավարակի ընթացքում կանգնած են կործանման եզրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել