Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|
13:03 - 09 սեպտեմբերի, 2020

Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացնել թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից մինչեւ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու եւ առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ՝ լիցենզիայի գործողության դադարեցմամբ։

Օրենքի այս նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, այնուհետեւ կոչ արեց հաստատել այն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց, որ տեխզննման կտրոն չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք վճարումները չե՞ն փոփոխվել, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Այսօր սակագինը Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ եւ 2500 դրամ կտրոնի համար հետ վերադարձը։ Տեխնիկական զննության մասով պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ տանք, այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե ինչքան է կազմելու այդ ամենը եւ ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել