ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ |armtimes.com|
12:23 - 09 սեպտեմբերի, 2020

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ |armtimes.com|

armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այս պահին հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպման սկզբում Բաբայանն ասաց, որ շարունակ տեղեկություններ են շրջանառվում իրենց մոտ հաստիքների մեծ թվի շուրջ, կան խոսակցություններ, թե խորհուրդը Արցախում երկրորդ իշխանություն է: Փարատելով այդ մտահոգությունները՝ Բաբայանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, կատարում է նախագահի կարգադրությունները:

«Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման բան, որ իրար հետ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսօր էն վիճակն է, որ կարողանանք ներսում խաղեր տալ»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին՝ ընդգծեց, որ այս պահին Արցախի նախագահի հանձնարարությամբ մշակում են տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագրեր, եւ մինչեւ Նոր տարի այդ ծրագրերը պատրաստ են լինելու:

«Կա ծրագիր 5 տարվա, պետք է նախարարությունը այդ ծրագիրը իրականացնի, պետք է նախարարությունը հիմնավորի՝ իր թիմում այդ անձը ինչով է զբաղվում, իր 5 ժամվա զբաղվածությունը ցույց տա, այլապես պետք է ազատի: Եթե նախարարը դա չի կարողանում հիմնավորել, ի՞նչ անենք:

Թեյ խմելու տեղ չէ: Դրա համար էդ բոլոր խոսակցությունները, որ դրսում լինում են, թե մենք մտել ենք ոլորտ, ինչ-որ կրճատումներ ենք անում, եւ այլն, իրականությունը դա չէ: Իրականությունը ես ձեզ ասացի. եթե նախարարը չի կարողանում հիմնավորի՝ տվյալ կադրը ինչով է զբաղվում… կամ բաժին է ձեւավորում 3 հոգանոց, 2 թուղթ էս 2 հոգին են ստանում, 2 թուղթ՝ էս երկու հոգին: Եթե դա կարելի է միավորել մեկ բաժնի տակ եւ ավելի օպտիմալ աշխատել»,- նկատեց նա:

Անդրադառնալով բանակի մասով իրենց աշխատանքներին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց. «Ես չէի ցանկանա ավելի խոր բացատրել, նույն ձեւի ծրագիր է մշակվում մեր կողմից բոլոր ուղղություններով: Հեշտ չէ, որովհետեւ դուք լավ պատկերացնում եք, որ մի տեղից չէ այդ ամբողջը ղեկավարվում, որ ինձ համար պարզ լինի՝ ինչ ենք անում, բայց, այնուամենայնիվ, մենք փորձում ենք մեր իմացածը ներկայացնենք, հիմնավորենք եւ առաջ տանենք բանակի զարգացումը»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել