ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարների հետ
 |azatutyun.am|
20:04 - 08 սեպտեմբերի, 2020

ՌԴ բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավարության հետ։

SANA գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը Սիրիա է ժամանել կիրակի երեկոյան։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր նա առաջին անգամ է այցելում Սիրիա։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Յուրի Բորիսովի ու Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը ասել, թե իր կառավարությունը կշարունակի ընդլայնել ու զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով։

Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին ռուսական պատվիրակության և Սիրիայի արտգործնախարարի հանդիպումից հետո մամուլի ասուլիս է անցկացվել։ Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, թե տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնումը կմեղմացնի Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը։

Արտգործնախարար Լավրովն ասել է, թե Սիրիայի կառավարությունը հաղթել է ահաբեկիչներին, բայց դեռ որոշ խմբավորումներ կան։ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ երկրի ապագան պետք է որոշեն միայն սիրիացիները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել