pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դատարանում դռնփակ ռեժիմով քննարկվել է Ռոբեևտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդությունը։
Վարդևանյանը չմանրամասնեց դատական նիստում քննարկված հարցերը, սակայն նշեց, որ ծավալուն քննություն է կատարվել, դատարանին են ներկայացվել փաստաթղթեր, դատարանը հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն է տեսել։
Դատական նիստը հետաձգվել է։
comment.count (0)