Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, կորոնավիրուսի թեստ կհանձնի
 |factor.am|
14:54 - 08 սեպտեմբերի, 2020

Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, կորոնավիրուսի թեստ կհանձնի |factor.am|

factor.am: Դպրոցների անձնակազմը՝ շուրջ 30 հազար հոգի, մինչ դասերի մեկնարկը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Factor.am-ին Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ թեստավորման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից:

Առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորումը կազմակերպեն: Ուսուցիչները կթեստավորվեն մոտակա պոլիկլինիկաներում՝ ըստ նախապես կազմված ժամանակացույցի:

Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը՝ դպրոցի անձնակազմի (մանկավարժական և վարչական) թեստավորման մասին օգոստոսի 22-ին Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել