Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|
11:45 - 08 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, քննարկվել են Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի դիրքորոշումը այս հարցում և տարածաշրջանային այլ խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել