Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը, մահացել է 893 հազար, բուժվել՝ 18,3 միլիոն մարդ |azatutyun.am|
11:37 - 08 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը, մահացել է 893 հազար, բուժվել՝ 18,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 27,3 միլիոնը, հիվանդության զոհ է դարձել մոտ 893 հազար, բուժվել ` ավելի քան 18,3 միլիոն մարդ:

Հնդկաստանը կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում արդեն երկրորդ տեղում է: Առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երրորդը Բրազիլիան է:

COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել:

Բրիտանիան համալսարաններում դասերի վերսկսվելուց հետո սպասում է երկրորդ ալիքի:

Իսպանիան դարձավ Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց կես միլիոնը: Իսպանիայում վարակի դեպքերի նոր աճ է գրանցվում դպրոցները բացելուց հետո՝ դրանք մարտից փակ էին: Այժմ որոշ ծնողներ ասում են, որ վախենում են իրենց երեխաների համար:

Իսպանական կառավարությունը միջոցներ է ձեռնարկել կրթական հաստատություններում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր ուսուցիչների և 6 տարեկանից բարձր տաիրքի երեխաների համար, պարտադիր է նաև ձեռքերի հաճախակի լվացումը:

Մադրիդը հույսը դրել է պատվաստանյութի վրա: Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է. - «Պատվաստանյութը հասանելի կլինի Եվրամիության բոլոր քաղաքացիներին: Մենք ձեռք ենք բերել պատվաստանյութը AstraZeneca ընկերությունից, որն այժմ առավել առաջանցիկ փորձարկումներ է անցկացնում, և ակնկալում ենք, որ դեկտեմբերին կսկսենք պատվաստել մեր երկրի բնակչության մի մասին»:

Մադրիդում ընտանեկան բազմամարդ միջոցառումները, հանրային միջոցառումները և հավաքույթները սահմանափակված են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել