Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ է ներկայացվել կորոնավիրուսի դեմ
 |tert.am|
10:06 - 08 սեպտեմբերի, 2020

Չինաստանում կլինիկական փորձարկման փուլում գտնվող երկու պատվաստանյութ է ներկայացվել կորոնավիրուսի դեմ |tert.am|

tert.am: Չինաստանում երկու դեղագործական ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը:

Ինչպես հաղորդում է The Jakarta post պարբերականը, պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում: Դեղամիջոցի փորձնական նմուշները ցուցադրվել են Պեկինում անցկացված ցուցահանդեսում: Նշվում է, որ Չինաստանում «մեծ հույսեր են կապում» դրանց հետ:

Ներկայում պատվաստանյութերը փորձարկման երրորդ կլինիկական փուլն են անցնում: Միևնույն ժամանակ արտադրողները հույս ունեն, որ տարեվերջին դրանք կիրառելու թույլտվություն կստանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել