Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակվածներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ. Է. Աղաջանյան
 |tert.am|
22:29 - 07 սեպտեմբերի, 2020

Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակվածներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ. Է. Աղաջանյան |tert.am|

tert.am: Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի անկառավարելի ռիսկեր չկան: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մրցույթների ձևական լինելու խնդրին, վարչապետի աշխատակզմի ղեկավարն ասաց, որ ձևական մրցույթ չի իրականացվել, դրանք տեսաձայնագրվում են, և բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մտավախություն, որ մրցույթները ձևական են, նրանք բոլոր հնարավորությունները ունեն այդ որոշումները բողոքարկելու՝ ունենալով արձանագրությունները, տեսաձայնագրություններ:

«Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակումներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ, բայց որոշման հիմքում ոչ թե իմ անձնական հարաբերություններն է,  այլ տվյալ անձանց պրոֆեսիոնալ պատրաստվածությունը»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել