Հիքմեթ Հաջիևը թուրքական HaberGlobal հեռուստաալիքի եթերում բողոքել, որ ՌԴ-ն «շարունակում է զինել» Հայաստանին։

 |factor.am|
21:06 - 07 սեպտեմբերի, 2020

Հիքմեթ Հաջիևը թուրքական HaberGlobal հեռուստաալիքի եթերում բողոքել, որ ՌԴ-ն «շարունակում է զինել» Հայաստանին։ |factor.am|

factor.am: Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության պետ Հիքմեթ Հաջիևը թուրքական HaberGlobal հեռուստաալիքի ուղիղ եթերում խոսել է Հայաստանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերից ու կրկին բողոքել, որ ՌԴ-ն «շարունակում է զինել» Հայաստանին։

«Հայաստան շարունակում են թռչել ԻԼ-76 ինքնաթիռները։ Այս երկիրն ավելի քան 500 տոննա զենք է ստացել։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ մատակարարումները։ Այս հարցի պատասխանը մենք այդպես էլ չենք ստացել»,- ասել է Հաջիևը։

Նա նաև նշել է, որ հարցը բարձրացրել են ռուսական կողմի հետ քննարկումներում։ Հետո Հաջիևը նորից մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը, որ Գյումրիի ռուսական ռազմաբազա շինարարական նյութեր են տեղափոխվում։

«Դրանց տեղափոխման համար ինքնաթիռների անհրաժեշտություն չկա։ Այդ նյութերը կարելի էր տեղափոխել ավելի հեշտ ճանապարհներով։ Հետևաբար, պատասխանը մենք դեռ չենք գտել»,-ասել է Հաջիևը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել