ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսել է գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:
«300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:
Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,- գրել է Փաշինյանը:
comment.count (0)