Լավրովը սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Դամասկոս |azatutyun.am|
17:15 - 07 սեպտեմբերի, 2020

Լավրովը սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Դամասկոս |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, նախատեսված է նաև հանդիպում երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալլեմի հետ:

Սա Լավրովի առաջին այցն է դաշնակից Սիրիա՝ 2012 թվականից ի վեր։

Այսօր ավելի վաղ Բաշար Ասադը հանդիպել էր Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ, նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: 9-րդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար Ասադի զորքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել