ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|
16:40 - 07 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|

tert.am: Գաղտնի նյութերի սկանդալային հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2019-ի ապրիլից պահվում էր Բելմարշի բանտում (11 ամսվա ազատազրկման էր դատապարտվել գրավով ազատ արձակման կանոնները խախտելու համար), երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել է` կապված ԱՄՆ գլխավոր դատախազության գրասենյակի կողմից իրեն արտահանձնելու նոր պահանջի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հարցումն ԱՄՆ իշխանությունները ներկայացրել էին հիմնական լսումների մեկնարկից երեք շաբաթ առաջ. լսումները մեկնարկել են երկուշաբթի օրը Լոնդոնի Օլդ Բեյլի կենտրոնական քրեական դատարանում: Հարցումն ինքնին պարունակում է արդեն ներկայացված մեղադրանքները: Ասանժի փաստաբանները նշել են, որ դա կարող է մեծացնել գործի քննության ժամկետը:

Մեղադրյալը նշել է, որ արդեն ծանոթացել է հարցմանը, իսկ իրեն արտահանձնելու մասին համաձայն լինելու ֆորմալ հարցին բացասական պատասխան է տվել:

2010թ. Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011թ. որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել