Ադրբեջանում նկարահանման ժամանակ ձերբակալվել են «Թուրան»-ի երկու լրագրողներ |azatutyun.am|
16:25 - 07 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանում նկարահանման ժամանակ ձերբակալվել են «Թուրան»-ի երկու լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում ոստիկանները ձերբակալել են «Թուրան» գործակալության երկու թղթակցի, ովքեր նկարահանում էին Նարիմանովի շրջանում բարձրահարկ շենքի ապամոնտաժման աշխատանքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ իրավապահները չեն պարզաբանում լրագրողների ձերբակալության պատճառները:

«Թուրանի» փոխանցմամբ ապամոնտաժվող շենքը պատկանում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ներկայում արտերկրում բնակվող ընդդիմադիր գործիչ Գուրբան Մամեդովին: Ադրբեջանական իշխանամետ մամուլը պնդում է, որ Մամեդովը ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռամիզ Մեխտիևի և Ալի Հասանովի կողմից՝ «Իլհամ Ալիևին հայհոյելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել