Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ
15:34 - 07 սեպտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:

Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր այցելում եմ Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։ Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ծանոթացել է բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել