Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|
10:39 - 07 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|

tert.am: Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,-ասել է Լավրովը հույն-կիպրական «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ ռուսական կողմի ՝ «տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումը կանխելու քաղաքական կամք կա ինչպես Նիկոսիայում, այնպես էլ Անկարայում»:

Թուրքիայի և Կիպրոսի առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Անկարայի կողմից Կիպրոսի ծովային տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել