ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են խստացված ստուգայցերը ՀՀ Լոռու մարզի պատմամշակութային հուշակոթողների, եկեղեցիների, թանգարանների հարակից տարածքներում։

Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

Լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են դիմակը թերի կրելու դեպքեր, տրվել են խիստ նախազգուշացումներ, բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։