Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
 |pastinfo.am|
14:45 - 06 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը |pastinfo.am|

pastinfo.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասին՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վստահություն չկա, որ Բեռլինում երկակի խաղ չեն վարում։ Մեկնաբանությունը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Զախարովայի ֆեյսբուքյան էջում։

Նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիան մինչեւ հիմա չի փոխանցել Ռուսաստանի Գլխավոր դատախազության հարցման պատասխանը, որն ուղարկվել էր դեռեւս օգոստոսի 27-ին:

«Որտեղ է այդ «հրատապությունը», որը պնդում եք։ Այն շատ է պակասում հենց գերմանական կողմի մոտ՝ դատելով Բեռլինի Արդարադատության վարչության պրոֆիլային բաժնի հայտարարություններից, որը միայն «ուսումնասիրում է հարցումը, իսկ հավանության մասին որոշումը կընդունվի անհրաժեշտության դեպքում՝ իրավասու դաշնային մարմինների հետ համաձայնեցմամբ»», — գրել է Զախարովան ։

Զախառովան նաեւ չի բացառել, որ Գերմանիան միտումնավոր է արգելակում գործի հետաքննության գործընթացը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել