Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին
 |tert.am|
10:10 - 06 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, փոխարենը՝ դիտորդների կուղարկի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին: Նախատեսվում է երկու զինծառայողի ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում ներկա գտնվելու վերոնշյալ զորավարժանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաղորդել էր, որ ԱՊՀ, ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, և առաջին համատեղ զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս-2020»-ի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել