Թրամփը առաջին անգամ անդրադարձել է Նավալնիի թունավորման լուրերին
 |azatutyun.am|
19:15 - 05 սեպտեմբերի, 2020

Թրամփը առաջին անգամ անդրադարձել է Նավալնիի թունավորման լուրերին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է շատ լրջորեն ուսումնասիրի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման կասկածները։ Նա նշել է, որ Նավալնիին թունավորելու վերաբերյալ իր վարչակազմը դեռ ապացույցներ չունի, բայց միաժամանակ ասել է, թե որևէ պատճառներ չկան կասկածելու Գերմանիայի եզրահանգմանը, որ Նավալնին թունավորվել է։

«Ես կոնկրետ չգիտեմ ինչ է տեղի ունեցել, բաց կարծում եմ դա ողբերգություն է, սարսափելի է, դա չպետք է տեղի ունենար։ Մենք դեռ ապացույցներ չունենք, բայց մենք հետևում ենք, շատ փաստաթղթեր են ուղարկվելու մեզ», - ասել է Թրամփը` առաջին անգամ արձագանքելով ռուսաստանցի ընդդիմադիր գործչի թունավորմանը։

Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել