ԱՀԿ. «Համատարած պատվաստումը հնարավոր է ոչ շուտ, քան 2021-ի կեսին»
 |azatutyun.am|
19:18 - 04 սեպտեմբերի, 2020

ԱՀԿ. «Համատարած պատվաստումը հնարավոր է ոչ շուտ, քան 2021-ի կեսին» |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն հաջորդ տարվա կեսերին:

Անհրաժեշտ է համոզվել, որ վակցինան արդյունավետ է և անվտանգ, ինչի համար փոձարկումներ են պետք: «Իրատեսական ժամանակացույցի առումով մենք չենք ակնկալում, թե մինչև հաջորդ տարվա կեսը զանգվածային պատվաստումներ կանցկացվեն»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեր Հարրիսը:

Նրա փոխանցմամբ, հիմա փորձարկվող վակցինաներից և մեկը չի տվել ԱՀԿ-ի չափանիշով պահանջվող առնվազն 50 տոկոսի արդյունավետություն:

Ռուսաստանը սկսել է վակցինա արտադրել երկու ամսից քիչ տևած փորձարկումներից հետո: Արևմուքի մասնագետները կասկածի տակ են առնում ռուսական վակցինայի արդյունավետությունը:

Ամերիկացիները հուսով են, որ Pfizer ընկերությունը կկարողանա պատվաստանյութ արտադրել այս տարվա հոկտեմբերի վերջին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել