Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում, առաջնագծում ռազմական նախապատրաստություն է․ BBC |factor.am|
17:31 - 04 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում, առաջնագծում ռազմական նախապատրաստություն է․ BBC |factor.am|

factor.am: BBC-ի ադրբեջանական ծառայությունը հոդված է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին լրատվամիջոցին պատմել են հենց տեղի բնակիչները։ Նրանք ասել են, որ Թովուզի շրջանում հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո սահմանամերձ ու առաջնագծին մոտ գտնվող գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Առաջնագծին մոտ տեղակայված գյուղի բնակչուհիներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ թովուզյան մարտերից հետո և՛ զինվորականները, և՛ տեղի վարչական ղեկավարը եկել ու սկսել են իրենց տների առաջ ապաստարաններ փորել։ «Մեզ ասել են, որ այս խրամատները փորում են, որ մարդիկ կարողանան հրդեհի ժամանակ վազել ու թաքնվել»,- BBC-ին ասել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը։

Սահմանամերձ այլ գյուղի բնակիչ էլ ասել է, որ նրանց հանձնարարվել է բակում փորված խրամատի շուրջբոլորը ծածկել ավազի պարկերով։

Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաճախ են հրապարակվում օգտագործված մեքենաների անվադողերի հավաքման ու առաջնագիծ տանելու կոչեր և անվադողերի հավաքման տեսանյութեր։

Լրատվամիջոցի հետ զրույցում էլ լրագրող Աֆգան Մուխթարլին ասել է, որ սահմանամերձ ու առաջնագծին մոտ շրջաններից տեղեկություններ է ստացել, որ այնտեղ ամրացման աշխատանքներ են իրականացվում։

«Շրջանից իմ ընկերները պատմել են, որ թովուզյան մարտերից հետո ադրբեջանական կողմը մեծ աշխատանքներ է տանում՝ ռազմաճակատի ամբողջ երկայնքով պաշտպանական ամրությունները ամրապնդման համար»,- ասել է Մուխթարլին։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել