Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
13:40 - 04 սեպտեմբերի, 2020

Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման  աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սևանի, Արշակունյաց, Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների  գազամատակարարումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել