tert.am: Դուք ի վերջո չասացիք, թե ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․

«Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում