Զարուհի Բաթոյանն Արցախի գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը
11:52 - 04 սեպտեմբերի, 2020

Զարուհի Բաթոյանն Արցախի գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:

Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը:

Նախարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:

Հաճելի էր արձանագրել, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին պարոն Վիրաբյանի հետ նույն մոտեցումներն ենք կիսում և ունենք նույն տեսլականը»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել