Ճապոնիան 5 միլիոն դոլար կհատկացնի Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքները մեղմելու համար |tert.am|
09:44 - 04 սեպտեմբերի, 2020

Ճապոնիան 5 միլիոն դոլար կհատկացնի Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքները մեղմելու համար |tert.am|

tert.am: Ճապոնիայի կառավարությունը  5 միլիոն դոլար կհատկացնի մի շարք միջազգային կազմակերպությունների՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ այդ գումարը կստանան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Հատկացված միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների և Բեյրութի տուժած բնակիչների տների վերանորոգման, ինչպես նաև քաղաքացիներին սնունդով ապահովման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել