Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում
 |tert.am|
22:44 - 03 սեպտեմբերի, 2020

Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում |tert.am|

tert.am: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները կտրականապես հերքում են, որ «Նովիչոկ» և նմանօրինակ քիմիական նյութերը մշակվում են Թբիլիսիին մոտ գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր պատրաստող լաբորատորիաներ կան Վրաստանի և ԱՄՆ-ի տարածքում, մինչդեռ Ռուսաստանում նման նյութեր չեն արտադրում:

Նման հայտարարությամբ գործիչը հանդես էր եկել Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի հայտարարությունից հետո, որի համաձայն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին հոսպիտալացրել էին Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռից, թունավորվել է այդ տեսակի նյութով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել