Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|
15:22 - 03 սեպտեմբերի, 2020

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե «Նավալնու թունավորումը հազիվ թե կարող էր բխել որևէ մեկի շահերից»։

«Ռուսաստանի Դաշնությունը այս պատմության սկզբից ևեթ ներկայացնում էր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը։ Պետք է խուլ լինել դա չլսելու համար», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետները երեկ հրապարակել են իրենց եզրահանգումները, համաձայն որոնց՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» քիմիական նյութով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել