Տեսչական մարմինների կողմից ամռանն իրականացված ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը՝ թվերով
13:51 - 03 սեպտեմբերի, 2020

Տեսչական մարմինների կողմից ամռանն իրականացված ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը՝ թվերով

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը։

«Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:
Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և 460 օգոստոս:

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:

Շարունակենք պահպանել կանոնները:
Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»,- գրել է Աղաջանյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել