Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|
13:28 - 03 սեպտեմբերի, 2020

Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում Օլիմպիական խաղերի, նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում:

«Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասաց նախարարը:

Ներկայում 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի մարզիկներ:

Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները: Մասնավորապես, Արթուր Ալեքսանյանի հետ որպես թիմի մարզիչ աշխատում է նաև Գ. Ալեքսանյանը:

Նախնական հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ գումարի հաշվարկը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում:

Մարզաձևի անվանումը

Մարզիկների

Մարզիչների

Բժիշկների և/կամ մերսողների

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը

/հազար դրամ/

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը

/հազար

դրամ/

Գումար /միջին/

թիվ

Ընդամենը

/հազար դրամ/

 հունահռոմեական և ազատ ոճ

1,000.0

10.0

10,000.0

500.0

5.0

2,500.0

250.0

1.0

250.0

բռնցքամարտ

600.0

5.0

3,000.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

ծանրամարտ (տղամարդիկ և կանայք)

1,000.0

10.0

10,000.0

500.0

4.0

2,000.0

250.0

1.0

250.0

սպորտային մարմնամարզություն

600.0

3.0

1,800.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

ձյուդո

600.0

1.0

600.0

500.0

2.0

1,000.0

250.0

1.0

250.0

Այլ մարզաձև

600.0

10.0

6,000.0

500.0

10.0

5,000.0

250.0

5.0

1,250.0

Ընդամենը

 

39.0

31,400.0

 

25.0

12,500.0

 

10.0

2,500.0

Ընդամենը ամսական

 

 

 

 

 

 

 

 

46,400.00

Ընդամենը 5 ամիս (օգոստոս-դեկտեմբեր)

 

 

 

 

 

 

 

 

232, 000.00

Նախարարն ասաց, որ հաշվարկները նախնական են և մոտավոր, իսկ ավելի մանրամասն հաշվարկը և նպաստի տրամադրման կարգը կհաստատվի սույն որոշման հանձնարարականի համաձայն:

«Միաժամանակ հայտնում եմ, որ ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով՝ սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից և շարունակել մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Ընդ որում, 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում»,- նշեց Հարությունյանը:

Վերը նշված անհրաժեշտ գումարը՝ 232 միլիոն դրամը նախարարությունն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել