Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|
13:25 - 03 սեպտեմբերի, 2020

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Երևան քաղաքում ունենալու ենք ամբողջովին ներդրված Պարեկային ծառայություն, ոստիկանապետը դրական պատասխան տվեց:

Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել