tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից կատարվող սեյսմիկ հետազոտական աշխատանքներին աջակցություն հայտնելու համար: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Ադրբեջանի աջակցության մասով չէինք էլ կարող կասկածել: Թուրքիան էլ, իր հերթին, միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,-գրել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարն իր գրառումն ավարտել է «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերով:

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Միջերկրական ծովում պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը: