armenpress.am: Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցնում է 63-րդ տեղը՝ նախորդ զեկույցում զբաղեցրած իր դիրքը բարելավելով 19 կետով: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների  ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- ասաց Տիգրան Ավինյանը: