«Մեզ անհանգստացնում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ձևաչափը». Ալիևը` Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպանին |tert.am|
10:55 - 03 սեպտեմբերի, 2020

«Մեզ անհանգստացնում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ձևաչափը». Ալիևը` Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպանին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով, տեղեկացնում է apa.az կայքը:

Նորանշանակ դեսպանի հետ զրույցում Ալիևը ներկայացրել է ադրբեջանական թեզերն այն մասին, որ Հայաստանն իբր «օկուպացրել է Ադրբեջանի հողերը, ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում և բազմաթիվ ադրբեջանցիների քշել է իրենց տներից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել