Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|
09:24 - 03 սեպտեմբերի, 2020

Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|

tert.am: 2014-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև թե առաջարկել է միավորել Ուկրաինան և Բելառուսը, ապա դառնալ միանգամից երկու երկրների նախագահ: Նման պնդմամբ Onet պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ օրերին, երբ Մինսկը զբաղվում էր Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության նման ինչ-որ բանով, Լուկաշենկոն զանգահարեց ինձ և ուղիղ առաջարկել ԵՄ-ին համոզել, որ ինքը կարող է ուկրաինական խնդրի խաղաղ լուծման երաշխավոր լինել, և աջակցել անձամբ իր հետ բելառուսա-ուկրաինական միության գաղափարը՝ որպես երկու պետությունների նախագահ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Տուսկը:

Ինչպես պնդում է լեհ նախկին վարչապետը, Լուկաշենկոն իբր ակնարկել է, թե դա «ինչ-որ ագրեսիվ մտադրություններից» «Ռուսաստանին կանգնեցնելու միակ ճանապարհն է»: Տուսկը նաև ենթադրել է, թե իրականում Լուկաշենկոն գործել է ոչ թե Ուկրաինայի նկատմամբ հոգատարությունից դրդված, այլ «իշխանությունը կորցնելու վախից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել