Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|
17:20 - 02 սեպտեմբերի, 2020

Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Եկեք չկարևորենք որևէ քաղաքական ուժի հանդիպե՞լ ենք, չե՞նք հանդիպել, ի՞նչ ենք խոսել, չենք խոսել, այս մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփող ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հրաժարվե՞լ էր արդյոք պաշտոնապես հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, չնայած մամուլը գրել է, որ ոչ պաշտոնական հանդիպում եղել է, արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած հարց, այդ թվում և պաշտոնական հանդիպումների հարցը համաձայնեցվում է, թե ոչ և արդյո՞ք Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են այդ հարցը:

«Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետև շատ ավելի կարևոր հարցեր կան. մենք խոսում ենք բանակի սպառազինության մասին, ստրատեգիական, տնտեսական ծրագրեր ենք քննարկել, ներքաղաքական այդ թեմաները երբևէ չենք քննարկել: Իհարկե, գուցե մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա, չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին մենք պետք է խոսենք»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ դա քննարկելու կամ չքննարկելու հետ։ «Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Լինում է, որ հանդիպում ենք, լինում է, որ չենք հանդիպում: Այո, հանդիպում ենք այն բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, այն արտախորհրդարանական ուժերի հետ մտածում ենք, քննարկում ենք՝ հանդիպե՞նք, թե ոչ»,- հայտարարեց նա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել