Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպու իր կարողությունը. Աննա Նաղդալյան |armenpress.am|
12:31 - 02 սեպտեմբերի, 2020

Արցախն ապացուցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքը կազմակերպու իր կարողությունը. Աննա Նաղդալյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ճեպազրույցը սկսեց Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ շնորհավորանքով:

Նաղդալյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը՝ կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ ստանձնելու միջազգային պարտավորություններ, հատկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ:

«Արցախի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում և նախ և առաջ՝ խաղաղ գործընթացում: Լիազորել նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման և բարգավաճման համար ներքին և արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանն Արցախի հետ ունի շատ սերտ համագործակցություն՝ տարբեր մակարդակներում:

«Մենք պատրաստակամ ենք ձեռնարկել շարունակական քայլեր՝ այդ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Աննա Նաղդալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել