Երևանի քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնները
11:22 - 02 սեպտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնները

Երևանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն»,- գրել է Մարությանը:

Քաղաքապետը հավելել է, որ այցելել է նաև Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված և նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված՝ շուտով կվերսկսի իր աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել