Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը, չնայած կորոնավիրուսի հարուցած դժվարություններին, կկայանա. ТАСС |tert.am|
09:44 - 02 սեպտեմբերի, 2020

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը, չնայած կորոնավիրուսի հարուցած դժվարություններին, կկայանա. ТАСС |tert.am|

tert.am: Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա այսօր։ Կինոյում ունեցած ներդրման համար կշնորհվի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը. այս տարի դրա «տիրուհին» բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնն է:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս տարվա կինոփառատոնն առանձնահատուկ է ստեղծված իրավիճակի պատճառով. «Բիեննալեի» ղեկավարությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահին կինոփառատոնի կազմակերպմամբ, ի սկզբանե կտրուկ որոշում էր կայացրել և հրաժարվել փառատոնը հետաձգելու կամ առցանց եղանակով կազմակերպելու տարբերակից:

1932 թ-ին՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակ, հիմնադրված փառատոնն իր գրեթե 90-ամյա պատմության ընթացքում ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել՝ պատմական տարբեր իրադարձությունների բերումով, բայց անգամ համավարակը այդ դեպքերի շարքին չդասվեց:

Կինոփառատոնի ծրագրում 50 երկրից ներկայացված 60 կինոնկար է ընդգրկված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել