ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը |armenpress.am|
16:32 - 01 սեպտեմբերի, 2020

ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի իշխանությունները պետք Է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում Է Շենգենյան գոտու ամբողջականությունը: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յուհանսոնը:

«Այսօր (արդարադատության եւ իրավունքի գերակայության հարցերի եվրակոմիսար – ծանոթ. խմբ.) Դիդիե Ռեյնդերսը եւ ես նամակ ենք հղում Հունգարիայի կառավարությանը՝ հիշեցնելով Շենգնյան գոտու ամբողջականության եւ Եվրամիության բոլոր քաղաքացիների եւ ռազիդենտների նկատմամբ ոչ խտրական կերպով սահմանապահ միջոցների կիրառման կարեւորության մասին:

Ցանկացած միջոցներ, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ի օրենսդրության հիմնարար սկզբունքներին, անշուշտ, պետք Է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,- ընդգծել Է նա:

Հունգարիայի կառավարությունը որոշել Է սեպտեմբերի 1-ից վերականգնել սահմանների պահպանության միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ օրվանից օտարերկրացի քաղաքացիներին արգելված Է մուտքը Հունգարիայի տարածք առանց հիմնավորված պատճառի:

Բացառություններ կգործեն օտարերկրացիների առանձին խմբերի համար:

Հունգարայի քաղաքացիները վերադառնալուց հետո կինքնամեկուսացվեն 14 օրով կամ այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկու բացասական թեստ չներկայացնեն: ԵՄ-ի անդամ երկրները Եվրահանձնաժողվի հանձնարարականով մարտ ամսին փակեցին ներքին սահմանները կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն հունիսի 15-ից հետո դրանք կրկին բացեցին: Այդ ժամանակից ի վեր Եվրահանձնաժողովը վճռականորեն հանդես Է գալիս ներքին սահմաները փակելու դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել