Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել |lragir.am|
16:21 - 01 սեպտեմբերի, 2020

Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել |lragir.am|

lragir.am: Վերին Լարսի անցակետում այսօր Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել, նրանք հայ ընտանիքներ են և ցանկանում են գալ Հայաստան։ Վրացական կողմը ցամաքային սահմանը բացելու որոշում չունի դեռ, և այս ընտանիքները մնացել են անցակետի տարածքում։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանն ասաց, որ փորձում են կարգավորել հարցը, տեղեկություն կա, որ այլ ընտանիքներ էլ են գալիս։

Ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող անձինք հույս ունեին, որ վրացական կողմը սահմանը պետք է բացեր օգոստոսի մեկին, այնուհետև մարդիկ սպասում էին սեպտեմբերի մեկին։ Եվ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության հիման վրա եկել են սահման։

«Տնով տեղով իրերը բարձել են, կանանց ու երեխաներին վերցրել եկել են։ Ասում են՝ սոցիալական ցանցերում տեսել են ինչ-որ տեղեկություններ։ Նրանք անհույս մարդիկ են, ճարահատյալ եկել են։ Մարդիկ վարձով են ապրել, չեն կարողանում վարձը տալ, աշխատանք չունեն։ Ասում են՝ Մոսկվայում պետք է մնայինք փողոցում, եկել ենք այստեղ մնանք։ Այստեղ էլ եղանակն արդեն ցրտել է»,- ասաց Թանանյանը։

Նա նշեց, որ հավանաբար հետևյալ լուծումը կառաջարկվի այս անձանց՝ իրենց մեքենաներն ու իրերը կուղարկեն բեռնատարներով, իսկ իրենք էլ կգնան ինքնաթիռի տոմս կգնեն։ Մինվոդիից շաբաթ օրը չվերթ կա դեպի Հայաստան, կարող են այդ տարբերակով գալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել