Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|
11:01 - 01 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ:

Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Շատ ուսուցիչներ և ծնողներ անհանգստացած են, որ դպրոցների վերաբացումը է՛լ ավելի կարագացնի COVID-19-ի տարածումը: Բայց կառավարությունները ցանկանում են ազատ թողնել ծնողներին, որպեսզի նրանք կարողանան աշխատել և վերականգնել տուժած տնտեսությունները: Նրանք նաև պնդում են, որ երեխաներին դպրոց վերադարձնելը լավագույնն է նրանց երկարաժամկետ զարգացման համար, և որ երիտասարդները բարձր ռիսկի չեն ենթարկվում COVID-19-ով վարակվելու դեպքում:

Ֆրանսիայում 11-ից 18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկրի կրթության նախարարը օգոստոսի 31-ին ասել էր, որ առանձին դեպքերում հնարավոր է որոշ դպրոցներ կրկին փակվեն, եթե կորոնավիրուսի դեպքերի թվի աճ նկատվի:

Վեցամսյա դադարից հետո Անգլիայում նույնպես աշակերտները դպրոց են վերադառնում: Կառավարությունը հույս ունի, որ շփումները նվազագույնի հասցնելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու վերահսկողության համակարգը թույլ կտա խուսափել վարակի բռկումներից:

Դպրոցներն ու բուհերը առկա ուսուցմամբ այսօրվանից բացվել են նաև Ռուսաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել