Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|
10:50 - 01 սեպտեմբերի, 2020

Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը երկիր ծանր հետևանքներ կունենա: Այս մասին հայտնել է rbc-ն:

«Մենք բոլոր երկրներից պահանջում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, միևնույն ժամանակ մենք չափազանց մտահոգված ենք Պուտինի հայտարարություններով՝ ռուսական հատուկ ջոկատայիններին Բելառուս ուղարկելու վերաբերյալ: Դա կլինի Բելառուսի ինքնիշխանության լուրջ խախտում և ծանր հետևանքներ կունենա Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների համար»,- հայտարարել է Տիխանովսկայան:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների պահուստային խումբ է ստեղծվել`անհրաժեշտության դեպքում Բելառուս ուղարկելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել