Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|
09:22 - 01 սեպտեմբերի, 2020

Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է Իսպանիայում Հանրապետության դեսպան Պավել Պուստովոյին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեսպանին զրկել են արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից «պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»: Դեսպանը համատեղության կարգով աշխատում էր նաև որպես Բելառուսի մշտական ներկայացուցիչը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում:

Օգոստոսի 17-ին դիվանագետը բելառուսներին ուղղված ուղերձ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում կոչ էր անում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ անել: Վերջինս նշել էր, որ դա անհրաժեշտ է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման համար:

Օգոստոսի 24-ին Լուկաշենկոն ազատել էր Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որը հրապարակավ աջակցություն էր հայտնել Բելառուսում ընթացող ցույցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել