Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|
15:52 - 31 օգոստոսի, 2020

Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է ակնկալում Հայաստանին սպառազինությունների մատակարարման առնչությամբ։

Նրա խոսքով՝ այդ մատակարարումները «ադրբեջանական հանրության և պետության լուրջ մտահոգության պատճառ են դարձել»։

«Այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ։ Ռուսաստանից բեռները գնում են տարբեր ուղղություններով, և դա մտահոգում է մեր հանրությանը։ Մենք չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը և պարզաբանումներ ենք ակնկալում առ այն, թե ինչու է Հայաստանը շարունակում սպառազինվել»,- ասել է Հաջիևը։

Վերջինս շեշտել է՝ «Թովուզի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է բռնազավթման քաղաքականությունը»։

«Մեզ չի գոհացրել պատասխանը, թե ինքնաթիռներով Ռուսաստանը Հայաստան է տեղափոխել շինանյութ»,- ասել է Հաջիևը։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։

«Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - Բաքվում հայտարարել է Շոյգուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել